Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ 

Armenpress 13:42, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ անդրադարձավ մեղադրանքներին, որ նպատակահարմար չէր այդքան միջոցներ ծախսել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հատկացված գումարը նորից ներհոսելու է տնտեսություն՝ ավելացնելով նաև, որ ազատ կամարտահայտության համար գումար պիտի ծախսվի, իսկ շահարկումները տեղին չեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am