«Aeroflot open 2020»-ում հաղթանակով մեկնարկեց միայն Շանթ Սարգսյանը  

Armenpress 11:07, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները մեկնարկեցին Մոսկվայում անցկացվող «Aeroflot open 2020» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ:

A խմբում մրցող Տիգրան Հարությունյանը Հովիկ Հայրապետյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը գերազանցել են մրցակիցներին: Էլինա Դանիելյանը Դավիթ Գևորգյանը կիսեցին միավորը:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am