Կորոնավիրուսից մահացած իրանցիները Չինաստանի քաղաքացիների հետ չԷին շփվել

Armenpress 10:20, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չԷին շփվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 19-ին հայտնի Է դարձել, որ Իրանում երկու մարդ Է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն Էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Է, որ երկրի այլ մասերում վարակման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացել:

«Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների հետաքննության կոմիտեն այժմ պարզում Է, թե ինչպես Է կորոնավիրուսը փոխանցվել Կուսմում վարակվածներին, բայց հավանական Է, որ հիվանդությունը փոխանցվել Է հարեւան պետություններից մեկից եկած ճանապարհորդի կողմից, թեեւ մենք չենք կարող հաստատել վիրուսի փոխանցման վայրը»,- հավելել Է պաշտոնյան: Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել Է, որ քաղաքում երկու հիվանդանոց Է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար:

Նա նաեւ ասել Է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում Է, եւ խորհուրդ Է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել Է, որ Կումում որոշում Է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am