Զոհրաբ Մնացականյանը գրքեր է նվիրել Արմաշ գյուղի գրադարանին

Armenpress 15:41, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը միացել է Գիրք նվիրելու տոնին և մասնագիտական ու գեղարվեստական գրականության մի շարք գրքեր է նվիրաբերել Արմաշ գյուղի գրադարանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am