Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը

Armenpress 14:57, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի միջազգային օդանավակայանը փետրվարի 19-ին վերսկսել Է իր աշխատանքն ութամյա ընդմիջումից հետո եւ առաջին չվերթն ընդունել Դամասկոսից:

Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը կազմում Է մոտավորապես 370 կիլոմետր, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին չվերթով Հալեպ Է ժամանել 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին: Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Դամասկոս եւ Եգիպոսի մայրաքաղաք Կահիրե: Օդանավակայանը բացվել Է սիրիական բանակի գործողությունների շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am