Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը կգլխավորի Վախթանգ Գոմելաուրին

Armenpress 11:45, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու Է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը: Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 19-ին հայտարարել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ Անվտանգության խորհուրդը շատ կարեւոր մարմին Է, հատկապես այսօր, այն պետք Է աշխատի ու գործի արդյունավետորեն: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ մենք ձեզ ներկայացնում ենք Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին: Նա ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Է: Ես շնորհավորում եմ պարոն Վախթանգին այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, իհարկե, համատեղությամբ: Դա նշանակում Է, որ նրա գործառույթները կուժեղացվեն ու կրկնապատկվեն»,-հայտարարել Է Գախարիան: Մինչեւ վերջին ժամանակներս Անվտանգության խորհուրդը գլխավորում Էր Լեւան Իզորիան: Նա նշանակվել Է Գերմանիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am