Կոնվերս Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է լավագույնը՝ ի թիվս առաջատար բանկերի

Armenpress 17:48, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում՝ «Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի» (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով  «2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»:

Մրցանակակիրների թվում են միջազգային ճանաչում ունեցող այնպիսի ֆինանսական կառուցներ, ինչպիսիք են Commerzbank AG-ն (Գերմանիա), Raiffeisen Bank International-ը (Ավստրիա), KBC Bank-ը (Բելգիա), Citibank-ը (ԱՄՆ), Societe Generale (Ֆրանսիա): Ամբողջական ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.gfmag.com/magazine/february-2020/2020-worlds-best-trade-finance-providers

Բանկն արժանացել է այս պատվավոր մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ վերջին տարիներին Կոնվերս Բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում արժանացել է այլ պատվավոր մրցանակների ևս՝ այդ թվում ՎԶԵԲ-ի « Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Aword 2018» մրցանակները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am