Վրաստանի խորհրդարանը, չնայած բողոքներին, հաստատեց նոր գլխավոր դատախազին

Armenpress 16:45, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել Է Իրակլի Շոթաձեին, չնայած ընդդիմության ակցիաներին, որը հանդես Էր գալիս նրա նշանակման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր Էր դարձել 2019 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ գերատեսչության նախկին ղեկավար Շալվա Տադումաձեն համալրեց Գերագույն դատարանի դատավորների շարքը: «Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ խորհրդարանի որոշումն ընդունված Է: Նրան հաջողություններ եմ մաղթում»,-հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Շոթաձեի օգտին քվեարկել Է 82 պատգամավոր, դեմ ոչ մի ձայն չի եղել: Ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն գտնվել քվեարկությանը: Քվեարկությունը հեռարձակվել Է օրենսդիր մարմնի կայքի ուղեղ եթերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am