Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանում միացրել Է Խորհրդային Միության օրհներգը

Armenpress 15:43, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի ամենամյա զեկույցն օրենսդիր մարմնի գործունեության մասին ընդհատվել Է ընդդիմության պատգամավորների ակցիայով, որոնք նիստերի դահլիճում ձայնափողով միացրել են Խորհրդային Միության օրհներգի ձայնագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Խոսնակ Տալակվաձեի արձագանքն արագ Է հետեւել:

«Ես Էլ հենց խոսում եմ մեր տարածքների օկուպացման մասին, եւ ժամանակին այստեղ են հայտնվում ընդդիմության ներկայացուցիչները: Մեր ընդդիմության մեջ մինչ օրս մնում են մարդիկ, որոնք ժամանակին Ռուսաստանի ընկերություններին են վաճառել Վրաստանի ռազմավարական օբյեկտները, որոնք մարտի դաշտում են թողել իրենց զինվորներին եւ խաղաղ բնակչությանը, ստորագրել են Եվրոպայի խորհրդի բանաձեւը, որը վրացական կողմին մեղադրել Է Ցխինվալում ռազմական գործողություններ սկսելու մեջ»,- ասել Է Տալակվաձեն: Խորհրդային Միության օրհներգի նվագարկումից հետո ընդդիմության երկու պատգամավորներ Ելենա Խոշտարիան եւ Իրմա Նադիրաշվիլին հեռացել են նիստերի դահլիճից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am