«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երեւան

Armenpress 14:04, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն Է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է Ռոսավիացիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պլանավորվում Է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում Է, ինչը դրականորեն Է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել Է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am