ՉԺՀ-ում ութ օրում բժիշկների համար պաշտպանիչ հագուստի արտադրություն են կազմակերպել. «Սինհուա»

Armenpress 12:40, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս-արեւելքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի կարի ֆաբրիկայի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ութ օրում կազմակերպել Է բժշկական անձնակազմի համար պաշտպանիչ հագուստի արտադրության նոր գիծ: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձեռնարկության ղեկավարության խոսքով՝ ֆաբրիկան սկսել Է աշխատել շուրջօրյա ռեժիմով պաշտպանիչ կոստյումների պահանջարկը բավարարելու համար, որը պայմանավորված Է նոր կորոնավիրուսի համաճարակով: Նշվում Է, որ նոր գիծը թույլ կտա օրական թողարկել 1000 միավոր արտադրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am