Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը

Armenpress 12:20, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է,  որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․

աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները, աշխատավարձի չափը, առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,

4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ               բանկ,

5.գործատուի ստորագրությունը:

Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am