Ավտոմեքենան ընկել է ջրատարը. տուժածներ չկան

Armenpress 10:20, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ընկել է ջրատարը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am