Փշատավան գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ

Armenpress 09:40, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է վագոն-տնակ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փշատավան գյուղի 30-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակն (մոտ 30 քմ) ամբողջությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am