«Լոռի»-ն ընկերական խաղում հաղթել է դանիական թիմին

Armenpress 20:06, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է դանիական թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Լոռի»-ն հերթական ընկերական խաղում մրցեց Դանիան ներկայացնող «Ֆրեմադ»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: Վանաձորյան ակումբի կազմում միակ գնդակը հեղինակեց Զոնել Դեսիրեն:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am