Իրանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 17:23, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում փետրվարի 16-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 16։30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 48 կմ արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am