Հայաստանում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով, փետրվարի 17-ին ձյուն է սպասվում

Armenpress 15:51, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 17-ի ցերեկն սպասվում է թույլ ձյուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am