Հայտարարվել Է ամենահուսալի ավտոմոբիլների բրենդը

Armenpress 18:05, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Genesis կորեական բրենդի պրեմիում դասի ավտոմոբիլները ճանաչվել են աշխարհում ամենահուսալիները: Այդ մասին ասված Է փետրվարի 14-ին տարածված մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

J.D.Power համաշխարհային շուկայավարական-տեղեկատվական ծառայությունն ընկերությունը նշել Է ավտոմոբիլների հուսալիության վարկանիշի երկու գլխավոր պարգեւներով: Այսպես, Genesis-ն զբաղեցրել Է առաջին տեղն ընդհանուր հաշվարկում, իսկ G80 մոդելը համարվել Է լավագույնը պրեմիում դասի միջին չափի ավտոմեքենաների սեգմենտում: «Այդ պարգեւները, որոնք ստացվել են Genesis-ի առաջին պաշտոնական վաճառքների սկսվելուց ընդամենը մի քանի տարի հետո, վկայում են մեր ձգտումը դառնալու այն ավտոարտադրողները, որոնք հուսալիության բացառիկ մակարդակ են ապահովում»,- մեկնաբանել Է Genesis Motor North America-ի գործադիր տնօրեն Մարկ Դել Ռոսոն: J.D.Power-ի հերթական ամենամյա հետազոտությունն արտադրողներին եւ նրանց արտադրանքը գնահատել Է հարյուր նմուշի հաշվով ծագող խնդիրների գործակցով: Այդ ցուցանիշով Genesis-ն առաջ Է անցել վարկանիշի մյուս մասնակիցներից: Բրենդի անհատական գործակիցը կազմել Է 89 բալ: Այդ արդյունքն ամբողջ ինդուստրիայի միջին ցուցանիշը գերազանցում Է մոտավորապես 34 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am