ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

Armenpress 16:26, 14 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ Է սպասում, սակայն մտադիր չԷ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող Է հասնել կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող Է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա Էվոլյուցիայի մեջ,-ասել Է Յազարեւիչը:-Վիրուսը կրկին կարող Է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չԷինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում «նոր հաստատված դեպքերի թիվը, որոնց մասին հաղորդվում են Չինաստանում, կայունացել Է»: Սակայն, նրա խոսքով, այդ հանգամանքը «պետք Է մեկնաբանել խիստ զգուշավորությամբ», քանի որ կորոնավիրուսի հարուցած հիվանդության ներկայիս բռնկումը «դեռեւս կարող Է գնալ ցանկացած ուղղությամբ»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am