Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել

Armenpress 10:00, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ Է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում Է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց:

Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ: Ճշտվում Է, որ կենսանյութն անցնում Է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսն ակտիվազերծվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am