Բեռլինում մեկնարկել է Փաշինյան-Մերկել հանդիպումը

Armenpress 18:02, 13 Փետրվար, 2020

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԳԴՀ կանցլերի նստավայր: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նստավայրում տեղի ունեցավ դիմավորման արարողությունը։ Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի աշխատանքային քննարկումը: Առանցքում երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաներն են:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

Գերմանական կողմից մասնակցում են ԳԴՀ եվրոպական հարցերով պետնախարար Միխաել Ռոթը, Կանցլերի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Յան Հեքերը, Կանցլերի տնտեսական քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Լարս֊Հենդրիկ Ռյոլլերը, Կանցլերի ԵՄ հարցերով գլխավոր խորհրդական Ուվե Կորսեպիուսը, Կանցլերի աշխատակազմի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների վարչության ղեկավար Մաթթիաս Լյութթենբերգը և այլք։

Մինչ երկկողմ քննարկումներին անցնելը, երկու երկրների ղեկավարները ԶԼՄ֊ների համար հանդես կգան հայտարարությամբ։

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am