«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռները երեխայի Է սպասում. ET Canada

Armenpress 15:36, 13 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ ամերիկացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թյոռները պատրաստվում Է մայր դառնալ: Այդ մասին հաղորդել Է ET Canada-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նա եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, դեռեւս պաշտոնական հայտարարություն չեն արել: Բայց աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ ընկերներն ու ընտանիքը շատ ուրախ են նրանց համար, իսկ դերասանուհին արդեն հատուկ հագուստ Է ընտրում հանրային միջոցառումներին եւ առօրյա կյանքում կրելու համար: Սոֆի Թյոռների (23 տարեկան) եւ Ջո Ջոնսոնի (20 տարեկան) երեխան դառնալու Է զույգի առաջնեկը: Նրանք ամուսնացել են 2019 թվականի մայիսին: Հարսանիքը տեղի Է ունեցել Լաս-Վեգասում Billboard Music Awards-ի մրցանակաբաշխությունից հետո: Այնուհետեւ նրանք երկրորդ մեծ արարողությունն անցկացրել են Ֆրանսիայում հունիս ամսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am