Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել Է հանրության գլխավոր մրցանակը

Armenpress 12:53, 13 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են Լոնդոնի գետնուղուց, ծանոթ են դրան: Փոքրիկ սեւ մկները շարունակ վխտում են կառամատույցին եւ ուղիների վրա, հատկապես ուշ ժամերին, երբ ուղեւորահոսքն ավարտվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Լուսանկարիչ Սեմ Ռոուլին այնպես Է հմայվել այդ արարածներով, որ գրեթե մեկ շաբաթ անցկացրել Է գետնի տակ՝ փորձելով լավ լուսանկար անել: Եվ ահա մի օր գիշերը նրա բախտը բերել Է. նա պատկերել Է երկու մկների կռիվն ուղեւորի գցած մի կտոր կերի համար:Համառությունը Սեմին բերել Է «Կենդանի բնության տարվա լուսանկարիչ - LUMIX People՚s Choice» մրցանակը: Այդ պարգեւը ժողովրդական Է. այն շնորհվում Է ոչ թե փորձագետների կողմից, այլ ընդհանուր քվեարկության արդյունքներով: Այդ ամենամյա մրցույթի երկրպագուներին խնդրել են քվեարկել լավագույն լուսանկարների համար, որոնք հոկտեմբերին չեն ստացել ժյուրիի հիմնական մրցանակները: Մկները վստահորեն զբաղեցրել են առաջին տեղը: Բացի այդ լուսանկարից, քվեարկության մասնակիցները նշել են նաեւ այլ լուսանկարներ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am