Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց   

Armenpress 10:32, 13 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների: 

Օրինագիծն ընդունվեց՝ ստանալով 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am