Դալիի և Պիկասոյի ավելի քան 200 աշխատանք Հայաստան է բերում «Art of the Nations»- ը.բացառիկ մանրամասներ

Armenpress 18:03, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ դարի իսպանացի մեծանուն նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի բացառիկ ստեղծագործությունները Հայաստան կբերի «Art of the Nations» ֆոնդը:

Սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչների ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Art of the Nations» ֆոնդի տնօրեն Յարոսլավ Շադրինն ասաց, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրելու  են Դալիի և Պիկասոյի քանդակները, կերամիկական և գրաֆիկական աշխատանքները:

«Արդեն պատկերասրահի հետ համաձայնագիր ունենք, և մոտակա օրերս պաշտոնապես կհայտարարենք ցուցահանդեսի մանրամասները»,-շեշտեց Շադրինը:

Նրա խոսքով` ցուցահանդեսում ընդգրկված է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք: «Այն այցելուների համար բաց կլինի մի քանի ամիս»,-շեշտեց ֆոնդի տնօրենը:

Մի առիթով Շադրինն ասել է, որ Դալին բարդ է, բարի, նուրբ ու լի կասկածներով: «Պիկասոյի կերպարն ինձ ավելի հարազատ է: Մեր տանը նրա մի քանի աշխատանք կար: Ասես տանը ևս մեկ տղամարդ էր հայտնվել` էներգիայով լի, ուժեղ: Ես չհանդուրժեցի և պատից հանեցի այդ ստեղծագործությունները»,-խոստովանել է ֆոնդի տնօրենը:

«Art of the Nations» ֆոնդի հավաքածուն համարվում է աշխարհում չորրորդն իր մեծությամբ:

Ցուցադրության կազմակերպիչներներն են Երևանում «Դոմ Մոկսվի»մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Art of nation (Ազգերի արվեստ) հիմնադրամը: Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանում ՌԴ դեսպանության աջակցությամբ: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am