Թուրքիայում ավելի քան 20 կասկածյալ Է ձերբակալվել պետհեղաշրջման գործով

Armenpress 14:05, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ուժայինները գործողություն են իրականացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության 24 կասկածյալների: Այդ մասին հայտնել Է IHA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձերբակալվածների թվում են 14 սպաներ, որոնք գտնվում են իսկական զինվորական ծառայության մեջ: Բալըքեսիրի դատախազությունը նրանց առաջադրել Է ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպությունում կապի համակարգի ստեղծման մեղադրանքներ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am