Չինաստանում կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի

Armenpress 12:43, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբաթ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել Էր 19 ախտահարվածների մասին՝ չհաղորդելով մահաբեր վախճանների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ բուժման գործընթացում Է 22 օտարերկրացի:

«Մենք արդեն համապատասխան պետություններին տեղեկացրել ենք նրանց մահվան մասին: (…) Մահացածներից մեկն Էթնիկ չինացի Է, նա ԱՄՆ-ի քաղաքացի Է»,- նշել Է Գեն Շուանը հերթական ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am