Երևանում շախմատի մարզադպրոցներին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է

Armenpress 14:22, 8 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի մարզադպրոցներին 2020 թվականին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

2020 թվականին Երևան քաղաքում շուրջ 60 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, շուրջ 25 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները: Արդյունքում՝ Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին տրամադրվող  գումարը ավելացել է շուրջ 37 տոկոսով՝ կազմելով շուրջ 285 մլն դրամ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am