Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

Armenpress 20:56, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը: 

Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը 2020-ից մուտք է գործել Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am