Հայաստանից արտահանման ծավալն աճել է 9.4 տոկոսով

Armenpress 19:10, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 640 մլն 275.1 հազ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանելով 9.4 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում դեպի ԵԱՏՄ երկրների արտահանման ծավալը կազմել է 760 մլն 894.5 հազ դոլար՝ նախորդ տարվա 688 մլն 473.6 հազ դոլարի նկատմամբ ավելանալով 10.5 տոկոսով: ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել է 39 մլն 538.2 հազ դոլար, որը 2018-ի համեմատ ավել է 29.4 տոկոսով:

Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 2019-ին կազմել է 583 մլն 170.7 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի 683 մլն 409.2 հազ դրամի նկատմամբ նվազելով 14.7 տոկոս:

Հայաստան ներմուծման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 5 մլրդ 513 մլն 798.5 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճելով 10.8 տոկոսով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am