Գերմանիայում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Armenpress 16:50, 7 Փետրվար, 2020

ԲԵՌԼԻՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը:

«Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,-նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am