Արտակ Դավթյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Armenpress 14:22, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնեց, որ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 7-ին:

«Գլխավոր շտաբի պետը Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին»,- ասաց Ասատրյանը:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am