Երևանում ապամոնտաժվել են ծաղկի տաղավարներ ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները

Armenpress 13:13, 6 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են»,- հայտնում են քաղաքապետարանից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am