Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը վիճակախաղով շահել է գլխավոր մրցանակը

Armenpress 10:00, 6 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ Տիգրան Զաքարյանն արժանացել է «ԼՈՏՈ» վիճակախաղի գլխավոր մրցանակին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ գլխավոր մրցանակը լիբանանյան արժույթով կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:

Տիգրան Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ վիճակախաղի հավատարիմ հաճախորդ է, շաբաթը երկու անգամ մասնակցում է:

«Շահելու մասին լուրն իմանալու օրը ամբողջ գիշեր արթուն եմ մնացել»,-ասել է Տիգրան Զաքարյանը, ով ներկայում վարորդ է աշխատում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am