Սիրիայում հայ զինվոր է զոհվել

Armenpress 09:44, 6 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի  բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ   հայ զինվոր է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, զոհվածը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճեանն է:

Պարբերականը տեղեկացնում է, որ զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Հալեպի հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am