Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ

Armenpress 18:36, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպաների գիտելիքները ստուգելու և նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի գումարտակների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն ունկնդրել է հավաքներին ընդգրկված սպաների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ: Թեստերի միջոցով ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am