Մեջլիսն ընդունել է Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծը

Armenpress 15:33, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «AKIpress»-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը:

Նա, մասնավորապես, նշել է, որ օրինագիծը նպատակ ունի զարգացնել և ուժեղացնել երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը:  

Դա հնարավորություն կտա երկրների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից: Սմաիլովը նաև նշել է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի այն միջոցառումներից է, որն ուղղված է երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am