ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Armenpress 14:41, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշեցին ԱԱԾ-ից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում:

Hraparak.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են առգրավում Վերմիշյանի համակարգիչները և նրան ուղեկցում վերելակ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am