Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

Armenpress 18:17, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ՀՀ ոստիկանության շենքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել:

«Ինձ մոտ 3 օրինական զենք կա: Երեք օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում»,- ասաց Հայրապետյանը:

Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am