Երևանում կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան փողոց

Armenpress 17:21, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը`  Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե, նախատեսվում է անվանակոչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կկայացնի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am