Փաստաբանը հայտնում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

Armenpress 15:27, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ,4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է  Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտպանը ասաց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող ասել:

Ավելի վաղ, Մակինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հրատապ, Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»:

«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am