Բորելը Թեհրանում երկփուլ բանակցություններ Է վարել Զարիֆի հետ. IRNA

Armenpress 16:52, 3 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել Է IRNA իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են «Իրանի եւ Եվրոպայի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանի իրադրության զարգացումը, առանձին միջազգային իրադարձություններ»:

Ենթադրվում Է, որ Բորելը Թեհրան իր երկօրյա այցի ընթացքում զրույց կանցկացնի իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ եւ հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Զարիֆը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի համար 14-Էջանոց ուղերձ Է պատրաստել, որը հարցեր Է բովանդակում միջուկային գործարքի շուրջ Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: Դիվանագետի խոսքով՝ «Իրանը բազմաթիվ հարցեր ունի Եվրոպային, քանի որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նա դրսեւորել Է անգործություն եւ ամերիկյան ճնշմանը դիմակայելու անկարողություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am