Գիտնականները վիրուսների դեմ պայքարի նոր միջոց են գտել

Armenpress 16:27, 31 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարի հիման վրա ստեղծված դեղը բժիշկներին կարող Է օգնել վիրուսային վարակների դեմ պայքարի գործում՝ գրիպից եւ Էբոլա տենդից մինչեւ նոր տիպի կորոնավիրուսը: Ինչպես հայտնել Է Ժնեւի համալսարանը, վերջինիս մասնագետները բրիտանացի գործընկերների հետ «վերափոխել են շաքարի մոլեկուլները, ինչը թույլ Է տալիս պարզ շփման միջոցով ոչնչացնել բազմաթիվ վիրուսներ, եւ մասնավորապես, այն վիրուսները, որոնք շնչուղիների եւ հերպեսային վարակներ են առաջացնում»: Իրենց հետազոտությունների մասին գիտնականները պատմել են Science Advances հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է վիրուսների դեմ ցիկլոդեքստրինների՝ այն ածխաջրերի կիրառմանը, որոնք գլյուկոզայի ածանցյալներ են: Դրանք վիրուսների կայունության ուժեղացում չեն առաջացնում եւ թունավոր չեն: Դրանց մոլեկուլները շփվելիս քայքայում են վիրուսի թաղանթը՝ դրան զրկելով օրգանիզմը վարակելու հնարավորությունից: Լինելով շատ կայուն՝ ցիկլոդեքստրինները կարող են կիրառվել քսուքի, դոնդողի կամ քթի համար սփրեյի տեսքով: Ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, «եթե հաջողվի անցնել» ցիկլոդեքստրինի հիման վրա դեղի «կոնկրետ կիրառման», ապա դա գլոբալ նշանակություն կունենա: Մասնավորապես, այդ միջոցը կարող Է օգնել վերջերս Չինաստանում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսին հակազդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am