Ռուսաստանցի շախմատիստ Դավիթ Պառավյանը հաղթել է Ջիբրալթարի միջազգային մրցաշարում  

Armenpress 11:44, 31 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց «Ջիբրալթար Մասթերս»  շախմատային մրցաշարը, որտեղ հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10 տուրից հետո 7 շախմատիստ վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին 1-7-րդ հորիզոնականները։ Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ նշանակվեց թայ-բրեյք, որին իրավունք ստացան մասնակցելու լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։ 7,5-ական միավոր վաստակածների խմբում էր նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը, ով առավելության հասավ Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ, իսկ եզրափակիչում հաղթեց հավակնորդների մրցաշարի մասնակից հանրահայտ չինացի գրոսմայստեր Վան Հաոյին։

 Հաղթողների պարգևատրումը կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։ 

Մրցաշարին  մասնակցում էին 55 երկրի ներկայացուցիչ 250 շախմատիստ, այդ թվում՝ 85 գրոսմայստեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am