Լոռու Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել. նշանակվել է փորձաքննություն

Armenpress 20:06, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի  Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել։ Լաբորատոր փորձաքննության հետո միայն պարզ կլինի, թե ինչն է խոզերի անկման պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիման վրա   այցելել են Աքորի գյուղ, որտեղ 3 տնտեսությունում  հայտնաբերվել է 22 խոզի անկման դեպք:

« Այդ տարածքները մեկուսացվել են և ախտահարվել: Տեսուչները խոզերից վերցրել են փորձանմուշներ: Վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա միայն լաբորատոր փորձաքննությունից հետո՝ 7-10 օրվա ընթացքում»,- ասաց Հարությունյանը:

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները լրատվամիջոցներին ահազանգել են , որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am