Կարեն Գրիգորյանը մասնակցում է Լիսաբոնի բաց մրցաշարին  

Armenpress 15:34, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Պորտուգալիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիսաբոնում ընթացող շախմատային մրցաշարի 5 տուրից հետո Կարեն Գրիգորյանը 13-րդն է և առաջատարների խմբի զիջում է միայն կես միավորով:

«Portugal open 2020»-ն անցկացվում է հունվարի 25-ից փետրվարի 1-ը: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն բաղկացած է 9 տուրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am