«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Armenpress 11:24, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am