Ախուրյան գյուղում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Armenpress 09:22, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնում հունվարի 28-ին՝ ժամը 20:26-ին,  տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղու 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 22:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ), հացատան տանիքը (մոտ 2 քմ) և մոտ 200 հակ անասնակեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am