Վարչապետը հանդիպում է ունեցել Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

Armenpress 17:47, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ողջունել գեներալի այցը Հայաստան հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայկական բանակի 28-ամյա հոբելյանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, ոը ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և վստահություն հայտնել, որ  Լի Տաֆանելլիի այցը կնպաստի դրան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես պաշտպանության, այնպես էլ այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am