ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Armenpress 10:30, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Բարձրաստիճան այրերը ծաղիկներ դրեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am